Google+ սոցցանցի թողարկումից ի վեր ընկերության ակցիաները 11% աճել են

17:46 • 14.07.11

Google որոնողական հսկայի ակցիաները, Google+ սոցցանցի թողարկումից ի վեր,11տոկոսով  աճել են։ Ինչպես հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը, ներդրողները նոր նախգծի մեկնարկը հաջողակ են համարել և մեծացրել ընկերությունում իրենց ներդրումները. սոցցանցի գոյության երկու շաբաթների ընթացքում ընկերության կապիտալիզացիան 20 մլրդ դոլարով ավելացել է, իսկ դրա շուկայական  արժեքը գրեթե 200 մլրդ դոլարի է հասել։

Google–ը Google+ սոցցանցը ներակայացրեց հունիսի վերջին։ Սպասվում է, որ այն դառնալու է Facebook սոցցանցի մրցակիցը։ Google+ի գլխավոր առանձնահատկությունն անձնական էջի տեղեկատվության կարգավորման ընդլայնված գործառույթներն են: Դրանք սոցցանցի յուրաքանչյուր օգտատիրոջ հնարավորություն են տալիս առանձին կարգավորել անձնական տեղեկությունները` ընկերների տարբեր խմբերի համար: Այդպիսով Google-ը փորձում է ներգրավել սոցցանցերի այն օգտատերերին, որոնք անհանգստացած են Facebook-ում անձնական տեղեկատվության «անկանոն» տարածմամբ:

 

 

Google+ սոցցանցի թողարկումից ի վեր ընկերության ակցիաները 11% աճել են