Իտալիայում աճեցվել է չարորակ ուռուցքը կանխարգելող «կախարդական» լոլիկ
Իտալիայում աճեցվել է օրգանիզմի ծերացումը կանխող լոլիկ: «Սուպերլոլիկը» նվազեցնում է օնկոլոգիական ու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունն ու մարդու մաշկը դարձնում է ավելի գեղեցիկ: Գիտնականներն ընդգծել են, որ լոլիկը ստացվել է առանց գենային ինժեներիայի կիրառման:
Այս լոլիկի «կախարդական» հատկությունների պատճառը նրանում բնական հակաօքսիդանտի՝ լիկոպինի բարձր պարունակությունն է. իտալացի գիտնականների կողմից աճեցված լոլիկում դրա քանակը 3 անգամ գերազանցում է սովորական լոլիկում առկա լիկոպինի քանակին:
Հայտնվելով օրգանիզմում՝ լիկոպինը կատարում է իր հակաօքսիդանտի իր ֆունկցիան: Օրգանիզմում տեղի ունեցող օքսիդացման գործընթացների ակտիվության իջեցումը դանդաղեցնում է աթերոսկլերոզի և դրա հետ կապված սրտի իշեմիկ հիվանդությունների զարգացումը: Այն «պաշտպանում» է նաև ԴՆԹ-ն, ինչի շնորհիվ էլ կանխարգելում է չարորակ նորագոյացության որոշ տեսակների ի հայտ գալը:
Հատկանշական է, որ հակաօքսիդանտի օգտակար հատկանիշները ջերմային մշակման արդյունքում ուժեղանում են: Այդ իսկ պատճառով իտալացիները որոշել են այդ լոլիկներից արտադրել պաստերիզացված տոմատ: Նոր արտադրանքի վրա կդրվի «L+» նշանը, ինչը կհաստատի լիկոպինի բարձր պարունակությունը կոնսերվացված արտադրանքում, հաղորդում է «Ռիա նովոստին»:










