Apple-ը զգուշացնում է. ծխելը վնասակար է ձեր համակարգչին

21:27 • 15.07.11

Գերմանիայի բնակիչ Բեն Յոլը, ով երկար տարիներ ծխում է, Apple ընկերության իր iMac-ը տարել է ընկերության սպասարկման կենտրոն՝ վերանորոգման, սակայն այնտեղ հրաժարվել են սպասարկել նրան՝ հայտնելով, որ սարքում հայտնաբերել են նիկոտինի հետքեր, ինչը կարող է սարքը նորոգելու ընթացքում վնասել ընկերության տեխնիկական աշխատակցի առողջությանը:

Յոլի iMac-ը գտնվել է երաշխիքային սպասարկման ժամկետում, և դրա նորոգման աշխատանքները պետք է անվճար կատարվեին: Երբ Apple-ում հրաժարվել են սպասարկել Յոլին, նա գումար է առաջարկել, սակայն կրկին մերժվել է:

«Համակարգիչը թունավորված է և ենթակա չէ վերանորոգման»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:

Բեն Յոլը լրագրողներին հայտնել է, որ միջադեպն իր համար լավ դաս էր: Նա ոչ թե հրաժարվել է ծխելուց, այլ՝ Apple-ի արտադրանքը հետագայում գնելուց, հաղորդում է Вести-ն:
 

 

Apple-ը զգուշացնում է. ծխելը վնասակար է ձեր համակարգչին