Ճապոնացիները ստեղծել են մարդու ակուստիկ համակարգի համարժեքը (տեսանյութ)

23:10 • 15.07.11

Ճապոնացի գիտնականները ստեղծել են յուրօրինակ մի սարք, որը կարողանում է ձայներ արձակել: Այն հնարավորություն է ընձեռում ռոբոտերը դարձնել մարդուն էլ ավելի նման:

Սովորական ռոբոտների «խոսքի ապարատը» սկզբունքորեն տարբերվում է մարդու ձայնաստեղծ համակարգից. որպես կանոն դրանք ձայներ են արձակում ձայնային համակարգերի միջոցով, այնինչ մարդու ակուստիկ համակարգը, որը բաղկացած է թոքերից, ձայնալարերից, ըմպանից, բերանի խոռոչից, բարդ ֆունկցիոնալ համակարգ է:

Նոր ռոբոտ-սարքի մոտ ձայնաստեղծ համակարգը կառուցված է նույն սկզբունքով, ինչպիսին մարդունն է: Այն ունի օդի մատակարարման մեխանիզմ, արհեստական ձայնալարեր, «շնչափող», լեզու և շուրթեր:

Ձայնի բարձրությունը կարգավորվում է համակարգչի միջոցով:
 

 

Ճապոնացիները ստեղծել են մարդու ակուստիկ համակարգի համարժեքը (տեսանյութ)