Հայտնաբերվել է կապիկներից մարդուն փոխանցվող թոքաբորբի մահացու վիրուս

20:58 • 15.07.11

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են նոր վիրուս, որը համաճարակի պատճառ է դարձել կապիկների շրջանում: Վիրուսը առաջ է բերում թոքաբորբի այնպիսի ընթացք, որը հանգեցնում է մահվան:

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուն: Հիվանդության ընթացքում զարգանում է նաև հեպատիտ: Պրիմատների ուսումնասիրման ազգային կենտրոնի (որտեղ էլ տեղի է ունեցել համաճարակը) աշխատակիցներից մեկն ու նրա ընտանիքը ևս վարակվել են այդ վիրուսով:

Նոր հայտնաբերված վիրուսը պատկանում է ադենովիրուսների տեսակին ու ստացել է TMAdV անունը:

Գիտնականները համարում են, որ կապիկները չեն կարող լինել վիրուսի բնական ռեզերվուարը, քանի որ հակառակ դեպքում այն կենդանիների շրջանում նմանատիպ համաճարակ չէր առաջացնի:

 

Հայտնաբերվել է կապիկներից մարդուն փոխանցվող թոքաբորբի մահացու վիրուս