Հայտնաբերվել են ծիածանային գորտեր

00:15 • 15.07.11

Գիտնականները հայտնաբերել են Ansonia latidisca տեսակի ծիածանային գորտերի: Վերջին անգամ այդ տեսակի ներկայացուցիչները հանդիպել էին 1924-ին, հաղորդում է Lenta.ru-ն:

Մասնագետները հայտնաբերել են ընդամենը երեք գորտ: Երկու մեծ գորտերի երկարությունը 50 մմ է, իսկ փոքրիկինը՝ 30: Համարվում էր, որ այս տեսակը վերացել է աշխարհի երեսից կամ գտնվում է վերացման եզրին:

2010-ի ամռանից գիտնականները փնտրում էին կենդանիներին ողջ աշխարհով մեկ, որպեսզի կարողանան հստակ գնահատել պոպուլյացիայի վիճակն ու միջոցներ ձեռնարկել՝ դրանց պահպանման ուղղությամբ:
 

Հայտնաբերվել են ծիածանային գորտեր