Հայ գիտնականը պատմել է Starmus տիեզերական փառատոնի մասին
Այլմոլորակային քաղաքակրթությունների որոնման կալիֆորնիական ինստիտուտը հայտարարել է, որ տիեզերական տարածության ուսումնասիրման ու այլմոլորակայիններ հայտնաբերելու գործընթացը շարունակելու համար հարկավոր է 200 հազար դոլար:
Միջոցներն անհրաժեշտ են Կալիֆորնիայում գնտվող այսպես կոչված Ալենի հեռադիտակների ակտիվացման համար: Այդ մասին հայտարարել է Կանարյան կղզիներում գտնվող հյուսիս-եվրոպական ասղադիտական կենտրոնի պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը:
Իսրայելյանը նաև պատմել է Starmus տիեզերական փառատոնի մասին, որի ընթացքում փորձ է կատարվել ի մի բերել միաժամանակ գիտության, տեխնոլոգիաների ու աստղագիտության համաշխարհային ձեռքբերումները:
«Բացահայտեք ձեզ համար Կոսմոսը և փոխեք աշխարհը» խորագրով կոնֆերանսի ընթացքում ելույթ են ունեցել նոբելյան մրցանակակիրներ Ջորջ Սմութը և կենսաբան Ջեք Շոստակը: Քննարկվել են այնպիսի հիմնարար հարցեր, ինչպիսիք են մարդու՝ տիեզերք ձգտելու պատճառները, Տիեզերքում այլ քաղաքակրության առկայության հավանականությունը և այլն:
Իսրայելյանը հայտնել է նաև, որ Starmus փառատոնին ելույթ է ունեցել նաև Նեյլ Արմսթրոնգը, ով պատմության մեջ Լուսին հասած առաջին մարդն է, հաղորդում է NEWSru.com-ը:
Փառատոնին պաշտոնապես աջակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Կանարյան կղզիների աստրոֆիզիկայի ինստիտուտը, Աստղագիտական միջազգային միությունը:










