Եվրոպայում խոզի գրիպի դեմ պատվաստված երեխաների շրջանում նարկոլեպսիայի բռնկում է
Եվրոպայում երեխաների շրջանում, որոնց երկու տարի առաջ խոզի գրիպի դեմ պատվաստում են իրականացրել, նարկոլեպսիայի բռնկում է նկատվում:
Նարկոլեպսիան նյարդային համակարգի հիվանդություն է, որն արտահայտվում է հանկարծակի քնկոտության նոպաներով, գիշերային սարսափներով ու հալյուցինացիաներով:
Հիվանդ երեխաների թվի կտրուկ աճ է գրանցվել հատկապես Շվեդիայում, Նորվեգիայում ու Իռլանդիայում:
Հիվանդ երեխաներից մեկը նշել է, որ բացի ցերեկային անհաղթահարելի քնկոտությունից, իր մոտ նկատվում է նաև մկանային տոնուսի անկում՝ կատապլեքսիա, հաղորդում է Корреспондент-ը:
Հիշեցնենք, որ գրիպի նոր շտամի ի հայտ գալուց հետո մասնագետներն անմիջապես պատվաստանյութի ստեղծման աշխատանքներ սկսեցին, սակայն բոլոր պատվաստանյութերն արտադրվեցին ռեկորդային կարճ ժամկետում և չանցան լուրջ փորձաքննություն:
«Այդ պատվաստումը անհրաժեշտ էր: Այն մեծ թվով կյանքեր փրկեց: Ցավոք, այն ունի լուրջ կողմնակի ազդեցություն: Այն ժամանակ, սակայն, նարկոլեպսիայի մասին մենք չգիտեինք»,-ասել է բժիշկ-թերապևտ Սթեյնար Մադսենը:
A/H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումն իրականացվել է ԱՄՆ-ի բժշկական կենտրոններում ու կլինիկաներում՝ 2009-ին:










