Ամերիկյան հանձնաժողովը օրինաչափ է համարել Apple-ի պահանջները HTC –ի նկատմամբ
ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի (ITC) դատավորը ընդունել է Apple ընկերության ներկայացրած պահանջների օրինաչափ լինելը:
Apple-ը սմարթֆոններ արտադրող իր թայվանական մրցակից HTC-ին մեղադրում է բջջային տեխնոլոգիաների պատենտները խախտելու մեջ, գրում է The Wall Street Journal-ը:
ITC-ի դատավորի որոշման համաձայն` HTC-ն իրոք խախտել է Apple-ի երկու պատենտ, որոնք առնչվում են էլեկտրոնային հաղորդագրություններում տվյալների ավտոմատ որոշմանը (ինչպես օրինակ հեռախոսային համարները) և մուլտիմեդիական տվյալների մշակմանը:
Որպեսզի դատավորի վճիռն ուժի մեջ մտնի, անհրաժեշտ է, որ հատուկ հանձնաժողովն այն դրական գնահատի, և եթե ITC-ն արդյունքում պաշտպանի Apple-ին, վերջինը առավելություն կունենա Android սմարթֆոնների արտադրության մրցակցային պայքարում:
HTC-իի ներկայացուցչի խոսքերով` ընկերությունը մտադիր է բողոքարկել ITC-ի որոշումը:
Սկսած 2010-ի մարտից` Apple-ը HTC-ի նկատմամբ իր հայցում ընդհանուր առմամբ 10 պատենտ խախտելու մեղադրանք է ներկայացրել:
Ոչ պաշտոնական լուրերի համաձայն` iPhone արտադրողը ձգտում է իր մրցակցից մոտ 700 մլն դոլար ստանալ: Այժմ սպասվում է ITC-ի որոշումը:










