Google–ը սերվերներ է տեղադրելու Ադրբեջանում

12:43 • 18.07.11

Օգոստոս ամսին համաշխարհային Google որոնողական համակարգի սերվերներ կտեղադրվեն ադրբեջանական Data–կենտրոնում, որն ստեղծել է Ադրբեջանի առաջնային փրովայդեր Delta Telecom ընկերությունը։

Ինչպես հայտնում է 1news.az–ը, սերվերների տեղադրումը թույլ կտա ադրբեջանցի օգտատերերի համար բարձրացնել որոնման որակը. Ադրբեջանը տվյալ որոնողական ցանցին արագ մատչում կստանա։

«Ադրբեջանը կխնայի միջազգային ինտերնետ տարողության 15 տոկոսը, քանի որ փրովայդերն արդեն կարող է չվճարել տարանցման թրաֆիկը»,–նշել են ընկերությունում։

Google–ը սերվերներ է տեղադրելու Ադրբեջանում