Առաջին անգամ բիովառելիքով կանոնավոր չվերթ է իրականացվել
Գերմանական Lufthansa ընկերությունը սկսել է բիովառելիքով փորձնական չվերթներ իրականացրել, տեղեկացնում է Ведомости պարբերականը։
Համբուրգից Մայնի Ֆրանկֆուրտ թռչող օդանավի շարժիչներից մեկը սնուցվել է սովորական կերոսինի և բիովառելիքի խառնուրդով։Ուղևորները նախապես տեղեկացվում են փորձի մասին։
Փորձնական թռիչքները տևելու են 6 ամիս, իսկ ծրագրի իրականացման համար ծախսվելու է մոտ 6,6 միլիոն եվրո։
Ընկերությունում շեշտում են, որ բիովառելիքն ունի գրեթե նույն հատկանիշները ինչ սովորական ավիավառելիքը, այդ իսկ պատճառով շարժիչների մոդիֆիկացման կամ օդանավակայանների՝ վառելիքի մատակարարման ենթակառուցվածքների փոփոխության կարիք չկա։










