2011թ. Հայաստանում ֆինանսավորվել է գիտական 201 ծրագիր
Հայաստանում 2011թ. տրամադրվել է ֆինանսավորում ընդհանուր առմամբ գիտական 201 ծրագրի համար։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Նա նշեց, որ այս տարվա ընթացքում իրենք փորձել են կատարելագործել ոլորտի իրավական դաշտը և առաջին անգամ իրականացնել գիտական կենտրոնների մոնիթորինգ։
Ըստ նրա՝ կառավարության ընդունած մի շարք որոշումներով հասարակական գիտությունների բնագավառում բարեփոխումների միջոցով նպաստել են հասարակական գիտությունների զարգացմանը և դրանց՝ աշխատաշուկային համապատասխանությանը։
Հայտարարված բազմաթիվ մրցույթներից ֆինանսավորվելու է շուրջ 130 գիտական և գիտագեխնիկական և 32` երիտասարդների կողմից ներկայացված գիտական ծրագրեր։ Արցախից ներկայացված 5 ծրագիր ֆինանսավորվելու է՝ յուրաքանչյուրը 4–ական մլն դոլար, որի 80%-ը տրամադրելու է Հայաստանը, 20%-ը՝ Արցախը։
Մրցույթներում հաղթած ծրագրերից 17-ը կֆինանսավորի Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը։ Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի հետ հայտարարված մրցույթի արդյունքները դեռ ամփոփված չեն։ Կիրառական արդյունքի ձեռբերմանն ուղղված հետազոտությունների նախագծերի հայտերից 17-ն էլ կֆինանսավորվեն օգոստոսի 1-ից։
Այս գիտական աշխատանքներից յուրաքանչյուրն արժե գերթե 36 հազար դոլար, որը, ըստ բանախոսի, լիովին բավարար է ծրագիրն իրականացնելու նպատակով անհարժեշտ հետազոտություններ կատարելու, գործուղումների, սարքերի ձեռքերման համար։










