Հաքերները մտադիր են իրենց սոցիալական ցանցը ստեղծել
Anonymous հաքերական խումբը հայտարարել է, որ Google Plus սոցցանցին իրենց մուտքն արգելելուց հետո իրենք որոշում են ընդունել ստեղծել իրենց սոցիալական ցանցը, որը կստանա AnonPlus անվանումը։
Հաքերները վրդովված են, որ իրենց արգելում են մուտք գործել այնպիսի կայքեր ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ն ու Youtube-ը և մտադիր են վերջ դնել ստեղծված իրավիճակին։
Los Angeles Times-ը հաղորդում է, որ հաքերների մուտքն արգելված է նաև Google-ի այլ ծառայություններին։ Google-ի ադմինիստրացիան հաքերներից մեկի էջում տեղադրել է արգելքի բացատրությունը, ըստ որի էջի պարունակությունը խախտում է իրենց ցանցի օրենքները։
Ներկայումս AnonPlus-ը դեռ ամբողջությամբ չի գործում, սակայն շուտով սկսվելու է օգտատերերի գրանցումը։
Հունիսին Anonymous-ի մի քանի անդամներ ձերբակալվել էին Իսպանիայում։ Նրանց մեղադրում էին PlayStation օգտագործողների անձնական տեղեկությունների գողության մեջ։










