«Աստծո մասնիկի» գոյությունը կասկածի տակ է հայտնվել
Հիգգսի բոզոնը, կամ ինչպես շատերն են այն կոչում «աստվածային մասնիկը» հնարավոր է գոյություն չունի։ Այս կարծիքն են հայտնել ադրոնային կոլայդերում աշխատող գիտնականները, Մումբայ քաղաքում տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում։ Նախկինում համարվում էր, որ Հիգգսի բոզոնը կարևոր դեր է ունեցել տիեզերքի առաջացման համար։
Utro.ru-ն հայտնում է, որ գիտնականները հանգելով այս եզրակացությանը, մտադիր են աշխատել այդ բոզոնի բացակայության ապացուցման վրա, ինչը նույնպես կարող է պատասխանել թե ինչպես է առաջացել տիեզերքը հարցին։
Սակայն եթե այդ մասնիկը գոյություն ունի , ապա գիտնականները լուրջ խնդրի առաջ կկանգնեն, քանի որ այն հայտնաբերելու հնարավորությունները նվազում են։
Հիգգսի բոզոնը ժամանակակից ֆիզիկայում միակ կանխատեսված , սակայն փորձերի ընթացքում չհայտնաբերված տարրական մասնիկն է։ Թեորեմի համաձայն, հենց այդ մասնիկի շնորհիվ այլ մասնիկները զանգված ունեն։ Այլ թեորեմի համաձայն, այն կարող է առաջանալ ուրիշ տարրերի բախման հետևանքով։
«Աստվածային մասնիկի» մասին հիպոթեզը 1960–ին առաջարկել է անգլիացի պրոֆեսոր Պիտեր Հիգգսը, իսկ գիտնականները դրա գոյության ապացույցը փնտրում են արդեն մոտ 30 տարի։










