Nokia-ի նոր հեռախոսները կարժենան 30 և 35 դոլար

22:45 • 25.08.11

Nokia ընկերությունը հանրությանն է ներկայացրել բջջային հեռախոսների երկու նոր մոդել, որոնք վաճառվելու են շատ ցածր գնով: Նման քայլով ֆիննական ընկերությունը ցանկանում է գրավել սոցիալապես անապահով մարդկանց ուշադրությունը, հաղորդում է Associated Press-ը:

Նոր Nokia 100 և Nokia 101 մոդելները կվաճառվեն համապատասկանաբար $30 և $35-ով:

Nokia 100-ը հնարավորություն է ընձեռում ստանալ ու կատարել զանգեր, ինչպես նաև sms հաղորդագրություններ փոխանակել: Սարքն ունի գունավոր էկրան ու FM ռադիոընդունիչ:

Nokia 101-ը միաժամանակ երկու SIM քարտից օգտվելու հնարավորություն է տալիս, ունի FM ռադիոընդունիչ, MP3 և օժտված է microSD քարտով օգտվելու ֆունկցիայով:

Նոր հեռախոսները վաճառքում կհայտնվեն մինչև ընթացիկ տարվա վերջ:
 

Nokia-ի նոր հեռախոսները կարժենան 30 և 35 դոլար