Չինաստանը բունկերներում նորագույն հրթիռներ է թաքցնում. մամուլ
The Washington Times պարբերականը հայտնում է, որ Չինատսանն ավելացնում է իր միջուկային արսենալը անջատվող մարտագլխիկներով շրջիկ հրթիռային համակարգերով։ Այս տեղեկությունը վերցված է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ամենամյա զեկույցից։
Փաստաթղթում նշվում է, որ Չինաստանն արդեն ունի հեռահար խոցման 75 նորագույն հրթիռներ, ինչպես նաև միջին և միջանկյալ հեռահարության խոցման 120 հրթիռ։
«Հավանաբար, Պեկին կշարունակի զգալի գումարներ ներդնել սահմանափակ միջուկային ուժերի պահպանման համար՝ չինական բանակի կողմից պատասխան միջուկային հարված հասցնելու ունակության մեջ համոզված լինելու համար», – ասված է զեկույցում։
Պարբերականը շեշտում է, որ առաջին նագման նման զեկույցում նշված է, որ Չինաստանը մշակում է անջատվող մարտագլխիկներով նոր ճանապարհային համակարգեր, որոնք իրարից անկախ կարող են խոցել տարբեր թիրախներ։
Տեղեկություններ կան նաև Չինաստանի նոր հակահրթիռային համակարգերի, ինչպես նաև բալիստիկ հրթիռներով զինված նորագույն չինական սուզանավի մասին։ Նշվում է, որ Չինաստանը մշակել է «անպայթյուն» նոր համակարգ, որի շնորհիվ հրթիռներն ու այլ թռչող օբյեկտները կարող են ոչնչացվել մոտ 80 կիլոմետր բարձրության վրա։ Ուշագրավ է, որ Պեկինը ԱՄՆ–ին քննադատում հենց այս տեսակի սպառազինություն մշակելու համար։
Իսկ հսկայական քանակությամբ հրթիռները, մարտագլխիկներն ու սպառազինությունը պահվում են երկրի հյուսիսում կառուցված ստորգետնյա պահեստարաններում։ Դրանց երկարություն ամերիկացիների տեղեկություններով, գերազանում է 4,8 հազար կիլոմտերը։










