Facebook–ը հունիսին 1 տրիլիոն page view–է ունեցել, YouTube–ը՝ 100 մլրդ. վարկանշային աղյուսակ
Ամերիկյան Google ընկերության ստորաբաժանումներից մեկը՝ Doubleclick–ը, հրապարակել է հունիս ամսվա ընթացքում ամենաշատ դիտված ինտերնետ կայքերի ցանկը։ Ցանկում առաջին հորիզոնականը Facebook սոցիալական ցանցն է զբաղեցնում, որը հունիս ամսվա ընթացքում 1 տրիլիոն «էջի դիտում» (page view) է ապահովել, իսկ կայք այցելել է 870 մլն եզակի օգտատեր (դա նշանակում է, որ սոցցանց այցելում է ինտերնետից օգտվողների 46,9 տոկոսը)։
Երկրորդ հորիզոնոկանում YouTube վիդեոհոսթինգն է՝ 790 մլն եզակի օգտատերով և 100 մլրդ «էջի դիտումով» (ինտերնետ այցելողների 42, 6 տոկոսը)։
Եռյակը եզրափակում է Yahoo–ն՝ 78 մլրդ «էջի դիտումով» և 590 մլն եզակի օգտատերով։










