«Կնքահայրը» ֆեյսբուքյան խաղ կդառնա (տեսանյութ)

09:38 • 26.08.11

Paramount Pictures կինոստուդիան և Kabam ընկերությունը համաձայնության են եկել Facebook սոցիալական ցանցում «Կնքահայրը» լեգենդար հանցավոր դրաման խաղ դարձնելու հարցի շուրջ։

The Godfather: Five Families խաղը քաղաքաշինական տարրերով ռազմավարական խաղ է։ Այն կներկայացվի մինչ այս տարվա վերջը։
Խաղացողին հնարավորություն կտրվի դառնալ 5 գանգստերական ընտանիքներից մեկի պարագլուխը, ինչը համար անհրաժեշտ կլինի հանցավոր խմբեր ստեղծել, «պատերազմել» հակառակորդների հետ, ռեսուրսներ կուտակել, իսկ նպատակը Նյու Յորքի հանցավոր աշխարհին իշխելն է։ Խաղում դեպքերը ծավալվում են 1935–ին՝ «Կնքահայրը» ֆիլմի առաջին մասում տեղի ունեցող դեպքերից մոտ 10 տարի առաջ։

«Կնքահայրը» ֆեյսբուքյան խաղ կդառնա (տեսանյութ)