Apple-ը աշխատանքի է հրավիրել iPhone-ը «կոտրած» հաքերին
Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Նիկոլաս Ալլեգրային՝ iPhone-ի անվտանգության համակարգն ապակոդավորած հաքերին, հաղորդում է MIGnews-ը:
«Մեկ շաբաթից ես կսկսեմ Apple-ում ստաժավորումը»,-Twitter միկրոբլոգում գրել է հաքերը, որը հայտնի է Comex անունով:
Ալլեգրան JailbreakMe 2 և Jailbreak 3 ծրագրերի հեղինակն է: Դրանք հնարավորություն են տալիս iPhone և iPad-ի օգտատերերին ծրագրեր բեռնել ոչ միայն պաշտոնական App Store-ից, այլև՝ ուրիշ աղբյուրներից:
Հաքերն իրեն համարում է Apple-ի երկրպագու և թշնամաբար է տրամադրված Google-ի Android օպերացիոն համակարգի հանդեպ:










