Համացանցում է հայտնվել iPhone 5–ի վիդեոկոնցեպտը (տեսանյութ)
Համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում, ամենայն հավանականությամբ, պատկերված է iPhone 5–ի վիդեոկոնցեպտը։ Նշենք, որ տեսահոլովակը պաշտոնական չէ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բրիտանական Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր, որ ամերիկյան Apple ընկերությունը հուլիսի–օգոստոս ամիսներին սկսելու է նոր՝ iPhone 5 սմարթֆոնների արտադրությունը, որը շուկայում հայտնվելու է սեպտեմբերին։ Հաղորդվում էր, որ նոր արտադրանքը iPhone 4–ին շատ նման է լինելու, բայց ավելի հզոր պրոցեսոր է ունենալու։ Չհաստատված տեղեկություններով՝ նոր արտադարանքը երկմիջուկային А5 պրոցեսոր է ունենալու:
Ավելի վաղ, 9to5mac տեխնոբլոգը հրապարակել էր մի «լրտեսային» լուսանկար (տես, լուսանկարում), որում, ամենայն հավանականությամբ, պատկերված էր հաջորդ սերնդի iPhone-ի նախատիպը։ Նկարում երևում էր, որ սմարթֆոնն ավելի բարակ է, իսկ մետաղային անկյունները՝ ավելի կլոր:
iPhone–ը Apple–ի ամենահաջողված արտադրանքներից է. 2010 թ. վերջին եռամսյակում այն վաճառվել է ավելի քան16 մլն օրինակով և կազմել այդ եռամսյակում ընկերության՝ վաճառքից ստացած եկամտի1/3–ից ավելին։
Ներկայիս iPhone 4–ը ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը ներկայացրեց անցած տարվա հունիսին, այն շուկա հանվեց հենց նույն ամսին։










