Ամազոնի տակ ստորգետնյա գետ է հայտնաբերվել

16:18 • 26.08.11

Բրազիլացի հետազոտողները Ամազոնից մի քանի հազար մետր խորության վրա հայտնաբերել են վերջինիս երկարությամբ մի փոքր զիջող ստորգետնյա գետ։

Ինչպես հաղորդում է The Guardian թերթը, Բրազիլիայի ազգային հետազոտական կենտրոնի գիտնական Վալիա Համզան պարզել է, որ գետի երկարությունը հասնում է 6000կմ-ի։ Նրա խոսքերով՝ բացահայտումը հնարավոր է դարձել 241 ոչ ակտիվ նավթահորերում ջերմատիճանի ուսումնասիրության շնորհիվ։

Գիտնականը նշել է, որ ջերմաստիճանի մասին տվյալները հնարավորություն են տվել Ամազոնի տակ՝ 4000 մետր խորության վրա, որոշել ջրի հոսքի ուղղությունը։

Գետն անվանել են Համզա՝ գիտնականի պատվին։

Գիտնականի խոսքերով՝ ստորգետնյա գետի գոյության փաստը, որը հոսում է արևմուտքից արևելք, նշանակում է, որ Ամազոնի անտառներն ունեն երկու դրենաժային համակարգ։ Սակայն նա հրաժարվել է մեկնաբանել ստորգետնյա գետի հայտնաբերման տնտեսական և բնապահպանական հետևանքները։

Ամազոնի տակ ստորգետնյա գետ է հայտնաբերվել