Թիմ Կուկը կստանա Apple-ի 1 միլիոն արժեթուղթ
19:24 • 27.08.11
Apple-ի նոր ղեկավար Թիմ Կուկը, ով այդ պաշտոնին փոխարինեց Սթիվ Ջոբսին, կստանա կազմակերպության 1 միլիոն արժեթուղթ, հաղորդում է BBC Russian-ը:
Նշյալ փաթեթի շուկայական արժեքն այսօր 383 մլն ԱՄՆ դոլար է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուրբաթ ֆոնդային բորսաների փակման ժամանակ Apple-ի արժեթղթերը վաճառվում էին 385,5 ԱՄՆ դոլարով:
Placeholder










