Էրիկ Շմիդտը ապշել է՝ իմանալով, որ ինֆորմատիկան բրիտանական դպրոցներում պարտադիր առարկա չէ

11:11 • 27.08.11

Google ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը հայտարարել է, որ թվային մեդիայի վրա հիմնված նոր գլոբալ տնտեսության պայմաններում Մեծ Բրիտանիայում գործող կրթական համակարգը նվազեցնում է երկրի` հաջողության հասնելու հնարավորությունները, հետևաբար պետք է փոխվի։

Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, ելույթ ունենալով Էդինբուրգում, Շմիդտն ասել է, որ Բրիտանիան պետք է երիտասարդության շրջանում հետաքրքրություն առաջացնի գիտության, ինժեներական արվեստի և մաթեմատիկայի նկատմամբ։

Նա նաև նշել է, որ ապշել է, երբ իմացել է, որ բրիտանական դպրոցներում ինֆորմատիկան պարտադիր առարկաների ցանկում չէ։

Էրիկ Շմիդտը ապշել է՝ իմանալով, որ ինֆորմատիկան բրիտանական դպրոցներում պարտադիր առարկա չէ