Պերուում օրը ցերեկով երկնաքար է ընկել (տեսանյութ)
Պերուի Կուսկո քաղաքի բնակիչները հնարավորություն են ունեցել հետևել արտասովոր մի երևույթի. օրը ցերեկով երկնքում երևացել է տարօրինակ փայլող մարմին։
Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, ամենայն հավանականությամբ, դա երկնաքար է եղել։ Այս փաստը հնարավոր կլինի հաստատել միայն արտասովոր տիեզերական մարմնի անկման վայրը հայտնաբերելուց հետո, ինչն այժմ փորձում են անել տեղի իշխանությունները։










