Ավստրիացին առաջարկում է գինու որակը բարձրացնել երաժշտության միջոցով
Ավստրիայի մայրաքաղաք Վիենայի բնակիչներից մեկը հայտնաբերել է գինու որակի բարձրացման յուրօրինակ միջոց. նա առաջարկում է այդ նպատակով ձայնային ալիքներ կիրառել, հաղորդում է wday.ru-ն:
Այդ մեթոդը՝ Sonor Wines-ը գինիների գիտակ ու երաժիշտ Մարկուս Բախմանի հայտնագործությունն է:
Գինին, ըստ նրա, դեռևս պատրաստման սկզբնական փուլերին պետք է երաժշտություն «լսի»: Ձայնային ալիքները տատանումներ են առաջացնում հեղուկում, ինչի արդյունքում էլ դրա որակը բարձրանում է: Նմանատիպ տեխնոլոգիայով մշակված գինին ավելի քիչ շաքար է պարունակում և ավելի օգտակար է:
Կախված երաժտության ոճից՝ գինին, ըստ ավստրիացու, կարող է ունենալ տարբեր համեր: Տեխնոլոգիան փորձարկվել է Կլոստերնոյբուրգի գինեգործության դպրոցում՝ «Գրյուներ Վելտլիներ» գինու վրա:










