Աշխարհի ամենաճշգրիտ ժամացույցը Բրիտանիայում է
Աշխարհի ամենաճշգրիտ ժամացույցը Մեծ Բրիտանիայի Ազգային ֆիզիկական լաբորատորիայի ատոմային ժամացույցն է: Այս տիտղոսը շնորհվել է <Մետրոպոլիա> Չափի և քաշի միջազգային բյուրոյի ամսագիրը, հաղորդում է Բի-Բի-Սի-ն:
Ստուգումները ցույց են տվել, որ լաբորատորիայի ժամացույցը մեկ վայրկյան հետ է մնում կամ առաջ ընկնում միայն 138 տարին մեկ անգամ: Նման ճշգրտություն չունի աշխարհում գոյություն ունեցող ոչ մի ժամացույց:
Այս ժամացույցը ժամանակի հաշվարկման համար օգտագործում է ցեզիումի ատոմների պարբերական տատանումները: Այն էտալոն է ողջ միացյալ թագավորությունում ժամանակի հաշվարկման համար:
Աշխարհում կա ժամանակի ևս 5 էտալոն, որոնցով Բյուրոն հաշվարկում է ժամանակն աշխարհում:










