Google Maps-ում արդեն կա ձայնով կառավարելու հնարավորություն
Google ընկերությունն իր Chrome դիտարկչում ավելացրել է նոր ֆունկցիա, որ վերաբերվում է Google Maps քարտեզների ծառայությանը: Այժմ այս ծառայության օգտագործողները կարող են ոչ միայն ստեղնաշարով հավաքել փնտրվող տեղանունը, այլ նաև ուղղակի բարձրաձայն արտասանել այն` սեղմելով փնտրման տողի վրայի բարձրախոսի նկարին:
Այս ծառայությունն առավել օգտակար է, երբ չգիտես փնտրվող տարածքի անվանման ճիշտ գրելաձևը:
Oգտակար հավելումն արդեն կիրառելի է Windows և MacOS համակարգերի համար:










