Բջջայիններն ու նոութբուքները կլիցքավորվեն քայլելու ընթացքում
Փոքր զբոսանքը հնարավոր է` շատ շուտով թույլ տա լիցքավորել շարժական սարքերը՝ բջջայինները, տեսախցիկները, դյուրակիր համակարգիչները և այլն: Ամերիկացի գիտնականները մշակել են հատուկ սարք, որը փոխարկում է մարդկային մարմնի էներգիան էլեկտրական հոսանքի` hաղորդում է BBC-ն:
Հեղափոխական սարքը նախատեսվում է տեղադրել կոշիկի մեջ: Այն կարողանում է կլանել քայլելիս շարժման մեջ գնվող ջրի մոլեկուլները և էներգիա ստանալ դրանցից:
Վիսկոնսինի համալսարանի գիտնականները մարդուն կոչում են «կատարյալ էներգետիկ մեքենա»: Nature Communications գիտական ամսագրում տպագրված հոդվածում նրանք նշում են, որ վազքի ժամանակ մարմնից անջատվում է մոտ մեկ կիլովատ էներգիա: Գիտնականների կարծիքով՝ սա ավելին քան բավարար է բջջային հեռախոս կամ նույնիսկ նոութբուք լիցքավորելու համար:
Միակ բանը, որ դեռ մշակման կարիք ունի, ստացված էներգիան սարքերին փոխանցելու եղանակն է: Սկզբում գիտնականները ցանկանում էին մշակել USB մուտք ունեցող փոխանցիչ: Սակայն շուտով նրանք համոզվեցին, որ դա այնքան էլ հարմար տարբերակ չէ և մշակեցին այնպիսի փոխանցիչ, որը միանում է կոշիկին Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով:
Նշենք, որ այսպիսի կինետիկ լիցքավորիչներն արդեն օգտագործվում են որոշ սարքերում, մասնավորապես՝ ժամացույցներում:










