Քաղաքային աղմուկը երաշտահավերին բասից դարձրել է տենոր

11:26 • 30.08.11

Քաղաքային ցածր հաճախականության աղմուկը ստիպում է երաշտահավերի արուներին երգել ոչ թե իրենց սովորական բաս ձայնով, այլ տենորով։ Գիտնականները պարզել են, որ դրա հետևանքով բարդացել է արու ընտրելու՝ էգերի «գործը»։ Այս մասին հայտնում են նիդերլանդացի գիտնականները Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Նրանք շեշտում են, որ ֆոնային աղմուկի պատճառով թռչուններն ուղղակի չեն լսում իրար և խնդրի լուծման համար արուները բարձրացնում են իրենց ձայնի հաճախականությունը, որն ավելի քիչ է տուժում քաղաքային աղմուկից։ Գիտնականները գտնում են , որ նոր պայմաններին այսպիսի հարմարվողականությունը ազդում է երաշտահավերի սեռական վարքագծի վրա։

Լեյդենի համալսարանի գիտնականների խումբը՝ Վաուտեր Հալֆվերկի գլխավորությամբ, գիտափորձ է անցկացրել, որի ընթացքում քաղաքում ծառերի վրա թռչնաբույններ են տեղադրվել, որոնք թռչունների երգեցողությունը գրանցող բարձրախոսներ են ունեցել։ Պարզվել է, որ երաշտահավերի արուները ցածրացրել են իրենց ձայնը ձվադրմանը նախորդող օրերին, ինչին արգանքում են էգերն ու արուներին ներս թողնում իրենց բույնը։

Հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ տոնայնության բարձրացումը նվազեցնում արուների «երգացանկը», ինչը նվազեցնում է բնական ընտրության արդյունավետությունը։

Քաղաքային աղմուկը երաշտահավերին բասից դարձրել է տենոր