Նոբելյան մրցանակակիրներն ինտերնետն արագացնելու նոր միջոց են գտել

13:04 • 31.08.11

Մի խումբ բրիտանացի գիտնականներ նոբելյան մրցանակակիրներ Անդրեյ Գեյմի և Կոնստանտին Նովոսելովի ղեկավարությամբ բացահայտել են իրենց կողմից ստեղծված նյութի՝ գրաֆենի օգտագործման միջոցը՝ ինտերնետի արագությունը մեծացնելու համար։ Մանչեսթրի և Քեմբրիջի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են «Nature Communication» ամսագրում։

Գիտնականների կարծիքով՝ գրաֆենի օգտագործումը կապի սարքավորումներում կարող է մեծացնել տվյալների փոխանցման արագությունը տասնյակ և նույնիսկ 100 անգամ։ Գրաֆենն օժտված է բացառիկ հատկություններով, որոնց շնորհիվ, գիտնականների կարծիքով, այն կարող է դառնալ ապագա նանոէլեկտրոնիկայի հիմքը։ Գրաֆենի ստեղծման համար Գեյմը և Նովոսելովը 2010թ. ստացել էին ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։

Շնորհիվ էլեկտրոնների մեծ արագության գրաֆենը կարող է օգտագործվել տվյալների փոխանակման ցանցեր ստեղծելու համար, որոնք 100 անգամ ավելի արագ կլինեն, քան ներկայիս ցանցերը։

Նոբելյան մրցանակակիրներն ինտերնետն արագացնելու նոր միջոց են գտել