Իսպանիայում նարինջը վառելիքի հումք կդառնա

14:23 • 31.08.11

Իսպանիայում որոշել են այլընտրանքային վառելիքի արտադրության հարցը լուծել նարինջի միջոցով։ Վալենսիայում, օրինակ, աճեցնում են տարեկան 4 մլն տոննա նարինջ։ Դրա օգտագործումից հետո մնացած թափոնները կբավականացնի 37,5 մլն տոննա բիովառելիքի արտադրության համար։ Հյութերի և կոնցենտրատների արտադրության համար նարինջի օգտագործումից հետո առաջանում է 240 հազար տոննա թափոն, որոնցով այժմ կերակրում են տնային կենդանիներին։

Ինչպես հաղորդում է Подробности կայքը, հյութերի արտադրության ևս մեկ գործարանի բացումից հետո թափոնների քանակը կհասնի միչև 500 հազար տոննա։ Նշվում է, որ նարինջի վառելիքի օգտագործումը թույլ կտա 40%-ով կրճատել կախվածությունը ներմուծվող վառելիքից և ստեղծել 2500 նոր աշխատատեղ։

Իսպանիայում նարինջը վառելիքի հումք կդառնա