Մոսկվայի վրա ամերիկյան արբանյակ կարող է ընկնել

14:08 • 31.08.11

Սեպտեմբերի 17–ին ամերիկյան 6 տոննա կշռող UARS արբանյակն ընկնելու է երկրագնդի վրա։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան գտնվում է դրա ընկնելու հավանական գոտում։

Տիեզերքի վերահսկման ամերիկյան համակարգից հայտնել են, որ արբայակի ընկնելու ավելի կոնկրետ վայրը հնարավոր կլինի հայտնել սեպտեմբերի 17–ից մի քանի օր առաջ։

Ռուսական կողմը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա ընկնելու հավանականությունը գրեթե զրոյական է, սակայն ընդունել է , որ արբանյակի՝ մթնոլորտում չայրված բեկորները կարող են ընկնել մեծ գոտում, որում գտնվում է նաև Մոսկվան։
UARS արբանյակը գործածության մեջ է մտցվել 1991–ին։ Նախկինում հայտարարվել էր, որ այն կիրառումից դուրս կբերվի դեկտեմբերին, սակայն սարքի անկման արագությունը մեծացել է, ինչը ստիպել է մասնագետներին ավելի մոտեցնել դրա ոչնչացման ամսաթիվը։

Մոսկվայի վրա ամերիկյան արբանյակ կարող է ընկնել