Sony–ին, Toshiba–ն և Hitachi–ն միավորվում են՝ հեղուկբյուրեղային դիսփլեյներ արտադրելու համար
Ճապոնական հայտնի Sony Corp, Toshiba Corp և Hitachi Ltd ընկերությունները, Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, միավորում են հեղուկբյուրեղային դիսփլեյների արտադրության իրենց ստորաբաժանումները՝ բջջային հեռախոսների և տեսախցիկների համար էկրանների արտադրության ոլորտում նոր բրենդ ստեղծելու համար։
Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, միավորման արդյունքում կստեղծվի Japan Display ընկերությունը, որը կզբաղվի սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների համար հեղուկբյուրեղային դիսփլեյների արտադրությամբ։ Սպասվում է, որ ընկերությունը կստեղծվի մինչև 2012թ. գարուն և կամաց–կամաց դուրս կմղի այդ ոլորտում շուկայի առաջատարներին՝ Sharp Corp–ին և Samsung Electronics–ին։
Նախագծում պետական INCJ կորոպորացիայի ներդրումը 2,6 մլրդ դոլար է կազմելու։ Այն դառնալու է ընկերության 70 տոկոս բաժնեմասի սեփականատերը։










