Яндекс-ը գիտի` ինչքան փող ունեք և քանի տարեկան եք
Яндекс-ը նոր` ուղղորդված գովազդի «հեղափոխական» տեխնոլոգիա է մշակել, որը կոչվում է «Կրիպտա» (հունարեն - թաքստոց):
«Կրիպտայի» հեղափոխականությունը արտահայտվում է նրանով, որ գովազդը ցուցադրելիս այն ունակ է տարբերակել օգտատերերին` ըստ տարիքի, սեռի և եկամուտի, նույնիսկ եթե նրանք գրանցված չեն: Մինչև հիմա Яндекс-ը կիրառում էր թիրախավորման միայն աշխարհագրական տարբերակում:
«Կրիպտան» հիմնված է օգտատերերի որոնման արդյունքում գնահատվող վարքագծային ուսումնասիրության վրա: Այն կառուցված է Яндекс-ի Матрикснет մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների վրա: Կես տարի փորձարկումներից հետո առևտրային շահագործման մեկնարկը կտրվի 2011թ. սեպտեմբերի 1-ին:
Գովազդի ցուցադրման արժեքը ավելի բարձր կլինի 1.5 անգամ, սակայն սա փոխհատուցվում է ավելի ճշգրիտ թիրախավորմամբ: Օրինակ, մինչև հիմա այցելուի սեռի որոշման ճշգրտությունը 50% էր` պատահական ցուցադրությամբ, իսկ «Կրիպտայով» կլինի 74%, որը երկու անգամ ավելի բարձր ցուցանիշ է:










