«Կանաչները» Apple-ին մեղադրում են Չինաստանում միջավայրն աղտոտելու համար

10:52 • 01.09.11

Չինական բնապահպանական կազմակերպությունները մեղադրել են Apple ընկերության մատակարարներին շրջակա միջավայրն աղտոտելու համար։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, վկայակոչելով բնապահպանների կողմից կազմված 46-էջանոց հաշվետվությունը, Apple-ը երկար ժամանակ աչք է փակում այն բանի վրա, որի իր չինական մատակարարները վնաս են հասցում շրջակա միջավայրին։

«Apple-ի մատակարարների կողմից շրջակա միջավայր արտանետվող մեծ քանակությամբ թունավոր նյութերը վտանգ են ներկայացնում բնակչության առողջության համար», - ասվում է հաշվետվության մեջ։

Հաշվետվության համաձայն՝ Apple-ի 27 մատակարարները չեն հետևում բնապահպանական նորմերին և թափոններ են արտանետում շրջակա միջավայր։ Արդյունքում, օրինակ, մատակարար-ձեռնարկություններից մեկի մոտ գտնվող գյուղում մեծացել է քաղցկեղով հիվանդանալու վտանգը։

«Կանաչների» կարծիքով՝ Apple-ում իմացել են բնապահպանական նորմերի խախտման մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել։

«Կանաչները» Apple-ին մեղադրում են Չինաստանում միջավայրն աղտոտելու համար