HTC Jetstream` 10 դյույմանոց անդրոիդ-պլանշետ

14:50 • 01.09.11

AT&T օպերատորը սեպտեմբերի 4-ից կսկսի նոր պլանշետային համակարգչի՝ HTC Jetstream-ի վաճառքը: Այս մասին հայտնում է pcnews.am-ը:

Ինչպես ենթադրվում էր, նորույթը 10,1 դյույմանոց, 1280×800 կետայնությամբ սենսորային էկրանով է (WXGA): Ունի երկու տեսախցիկ՝ առջևից (1.3 Մպ) և ետևից (8 Մպ):

Պլանշետի սարքային հիմքը երկմիջուկ Qualcomm Snapdragon պրոցեսորն է` 1,5 ԳՀց տակտային հաճախությամբ: Ներկառուցված հիշողության ծավալը չի նշվում, բայց հայտնի է, որ պլանշետը կարող է աշխատել մինչև 32 Գբ MicroSD ֆլեշ - հիշողության հետ:

Jetstream-ը աշխատում է LTE, HSPA+/HSPA/UMTS (850/1900/2100 ՄՀց) և GSM/EDGE/GPRS (850/900/1800/1900 Մհց) ցանցերում: Պլանշետի օպերացիոն համակարգը Android 3.1 (Honeycomb)-ն է` լրացված HTC Sense UX ֆիրմային ինտերֆեյսով:

Պլանշետը կարելի է գնել մոտ 700$-ով, պայմանով, որ կնքվի 2 տարվա պայմանագիր AT&T օպերատորի հետ:

PCnews.am

HTC Jetstream` 10 դյույմանոց անդրոիդ-պլանշետ