Sony-ն ներկայացրեց iPadասպանին
Ճապոնական Sony ընկերությունն այսօր ներկայացրել է սեփական արտադրության երկու պլանշետային համակարգիչներ։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դրանք կարող են իրենց մասսայականությամբ առաջ անցնել Apple-ի iPad-ից, քանի որ ունեն այնպիսի գործառույթներ, որոնք չունի նրանց ամերիկյան մրցակիցը։
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Tablet-S մոդելն ի վիճակի է աշխատել որպես հեռակառավարման վահանակ։ Բացի այդ, պլանշետի պատյանը մի կողմից ավելի հաստ է, որն ավելի հարմար է կարդալու և սիմվոլները հավաքելու համար։ Մոդելն անմիջապես վաճառքի կհանվի։
Tablet-P-ն բաղկացած է երկու պանելներից. շրջված վիճակում այն իրենից ներկայացնում է դասական պլանշետ, իսկ կիսաշրջված՝ աշխատում է որպես նոթբուք, սակայն սիմվոլները ոչ թե ստեղնաշարի, այլ սենսորային էկրանի վրա են։ Այս մոդելը վաճառքի կհանվի 2012թ. հունվարին։
Հարկ է նշել, որ Sony-ի պլանշետների այսօրվա ներկայացումը հակասական զգացողություններ է առաջացրել. Tablet-S-ի արժեքը 500-600 դոլար է՝ կախված հիշողության չափից (նույնքան, որքան iPad 2-ը)։ Որոշ փորձագետների կարծիքով՝ դա չի արդարացնում հասարակության սպասումները։
Sony-ն իր պլանշետային համակարգիչը ներկայացնում է Apple ընկերության iPad-ի թողարկումից մեկուկես տարի հետո։










