Առանց կոֆեինի սուրճը ոչ պակաս խթան է

17:12 • 02.09.11

Միլիոնավոր մարդիկ պատրաստ են երդվել, որ առավոտյան մեկ գավաթ սուրճը իրենց առույգ է պահում ամբողջ օրվա ընթացքում։ Սակայն Արևելյան Լոնդոնի համալսարանի գիտնականները վերջերս կատարած հետազոտությամբ համոզվել են, որ սուրճի առույգացնող հատկությունը գոյություն ունի միայն մեր գիտակցության մեջ։ Գիտնականների հոդվածը տպագրվել է Appetite ամսագրում։

Ինչպես գրում է The Daily Mail պարբերականը, բրիտանացի գիտնականները փորձ են անցկացրել 18-47 տարեկան 88 կամավորների շրջանում, որոնք օրական խմում են առնվազն 2 գավաթ սուրճ։

Նրանց մի մասին առաջարկել են առանց կոֆեինի սուրճ՝ նրանց տեղյակ պահելով դրա մասին։ Մյուս խմբին դարձյալ առանց կոֆեինի սուրճ են տվել՝ նրանց ասելով, որ դա կոֆեինով է։ Այնուհետև կամավորները մասնակցել են մտավոր գործողությունները, տրամադրությունը և ռեակցիան ստուգող մի քանի թեստերի։

Նրանք, ովքեր իսկական սուրճ էին խմել, առավել հաջող ցուցանիշ են ունեցել այն թեստերում, որոնցում պետք էր որոշել, թե ինչ գույնով է գրված բառը։ Օրինակ, նրանց ցույց են տվել քարտ, որի վրա կանաչ գույնով գրված է «կապույտ» բառը։ Սակայն այս թեստում արագ ռեակցիայի առումով նրանք թերացել են։

Մյուս կողմից, նրանք, ովքեր մտածում էին, որ կոֆեինով սուրճ են խմում, առավել լավ արդյունքներ են ունեցել արագ արձագանքման թեստում։

Հետազոտության արդյունքները վկայում են, որ սուրճի ազդեցությունը շատ դեպքերում կարող է պայանավորված լինել մեր սպասումներով։

Առանց կոֆեինի սուրճը ոչ պակաս խթան է