Ամերիկացի գիտնականները կոչ են անում մաքրել տիեզերքը աղբից
ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի փորձագետների զեկույցի համաձայն՝ տիեզերքում մեծ քանակությամբ աղբ է կուտակվել, որն անհրաժեշտ է ինչ-որ կերպ մաքրել, քանի որ դա զգալիորեն կարող է վնասել արբանյակների և տիեզերական սարքերի աշխատանքներին։
«Մենք կորցրել ենք վերահսկողությունը մերձերկրային ուղեծրի նկատմամբ,- հայտարարել է զեկույցի հեղինակ, ՆԱՍԱ-ի նախկին առատար գիտաշխատող, ներկայում ԳԱԱ անդամ Դոնալդ Քեսսլերը։- Վերջին տարիների ընթացքում մեր մոլորակին անմիջապես հարող տարածության վրա տիեզերական աղբի քանակը կրկնակի ավելացել է»։
Նրա խոսքերով՝ արդեն հիմա դա իրական վտանգ է ներկայացնում, իսկ ապագայում կարող է հարցականի տակ դնել բոլոր տիեզերական թռիչքների անվտանգությունը։
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ՆԱՍԱ-ն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել մոտ ապագայում տիեզերական «աղբահավաքի» նախատիպ ստեղծելու ուղղությամբ։










