Վրաստանում հայտնաբերվել են հսկա մարդկանց ոսկորներ
Հնագետները Վրաստանի Բորժոմիում հայտանբերել են հսկա մարդկային ոսկորներ, որոնց տարիքը 25 հազար տարի է:
Գիտնականները պնդում են, որ հսկա մարդկանց հասակը կարող էր տատանվել 2,5-ից 3 մետրի սահմաններում, հաղորդում է Росбалт-ը:
Վրաստանի Ակադեմիայի ակադեմիկոս Աբեսալոմ Վեկուան ասել է, որ հսկա մարդու ազդրոսկրը տարբերվում է ժամանակակից մարդու համանուն ոսկրից իր հաստությամբ և երկարությամբ:
«Այդ մարդիկ ապրել և զարգացել են այլ քաղաքակրթություններից առանձին, այդ իսկ պատճառով տարբերվել են իրենց հասակով: Գիտական գրականությունում նրանք հիշատակվում են որպես հսկաներ, սակայն այդ հիպոթեզն ապացուցող փաստեր մենք մինչ օրս չունեինք»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ նախորդ տարի գերմանացի գիտնականները հայտնաբերել էին հնագույն մարդկանց նոր տարատեսակ, որոնք ապրել են 48-30 հազար տարի առաջ Հարավային Սիբիրի տարածքում:










