Վրաստանում 3 մետրանոց մարդկանց ոսկորներ են գտել
Վրաստանի Բորժոմիի շրջանում հնագետները հայտնաբերել են հսկա մարդկանց ոսկորներ, որոնք ունեն ավելի քան 25 հազար տարվա պատմություն։ Գիտնականների հավաստմամբ՝ հսկաների հասակը կարող էր լինել 1,5-3 մետր։
Վրաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբեսալոմ Վեկուան հայտնել է, որ գտածոն կարող է սենսացիոն լինել. գիտական շրջանակներում վաղուց քննարկվում է այն հարցը, որ Եվրասիայի առանձին շրջաններում տասնյակ հազար տարիներ առաջ հսկաներ են ապրել։
Վեկուայի խոսքերով՝ նրանց ոսկորները և գանգը մեծությամբ տարբերվում են ժամանակակից մարդու ոսկորից։
«Այս մարդիկ ապրել և զարգացել են մյուս քաղաքակրթություններից մեկուսացված, ուստի և տարբերվում են հասակով, - պարզաբանել է ակադեմիկոսը։ - Գիտական գրականության մեջ նրանք հիշատակվում են որպես հսկաներ, սակայն այդ հիպոթեզը դոկումենտալ հաստատում մինչև հիմա չի եղել: Չի բացառվում, որ մենք կանգնած ենք գիտական սենսացիայի շեմին»։










