Հաքերները առևանգել են Facebook–ի և Twitter–ի անվտանգության հավաստագրերը

18:20 • 05.09.11

Անհայտ հաքերներն առևանգել են անվտանգության SSL հավաստագրերը, որոնք օգտագործվում են ՄՈՍԱԴԻ, MI6–ի, Կենտրոնական հետախուզական վարչության, ինչպես նաև մեծ ժողովրդականություն վայելող ինտերնետային Facebook, Twitter և WordPress ծառայությունների կայքերի կողմից։ Հավաստագրերի առևանգումը չարագործներին հնարվորություն է տվել այդ կայքերի օգտատերերի էջերի նկատմամբ ոչ արտոնված մատչում ստանալ։

Հակավիրուսային Sophos ընկերության մասնագետները հայտնաբերել են ընդհանուր առմամբ անվտանգության 531 հավաստագիր, որոնց շարքում՝ արևմտյան հատուկ ծառայությունների կայքերին տրվածները։

Դրանք բոլորը թողարկվել են DigiNotar հոլանդական ընկերության և նրա միջնորդների կողմից։ Այս հավաստագրերի օգնությամբ հաքերները կարող են օգտատերերի նկատմամբ այնպիսի հարձակումներ իրականացնել, որոնք գրեթե հնարավոր չէ բացահայտել, և արդյունքում՝ «զոհերի» անհատական տվյալների նկատմամբ մատչում ստանալ։

Ենթադրվում է, որ հավաստագրերն առևանգվել են DigiNotar սերվերները կոտրելու արդյունքում. ընկերությունն արդեն ներողություն է խնդրել և խոստացել կարճ ժամանակում շտկել իրավիճակը։ Մի քանի հարյուր հավաստագրերի առևնագման մասին լուրը DigiNotar–ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել։

Հաքերները առևանգել են Facebook–ի և Twitter–ի անվտանգության հավաստագրերը