Նանո քանդակներ մետաղների ատոմներից

18:50 • 05.09.11

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Պինդ մարմնի ֆիզիկայի ինստիտուտ»-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ նանո մակարդակով մասնիկների կառուցվածքը կարող է նմանվել փետուրի, փայտի եւ ոսկորի:  Այս «փետուր»-ի նման նանո ստրուկտուրաներ պատրաստելու համար Գալինա Ստրուկովան և իր գործընկերները կիրառել են գալվանիկայի տեխնիկան՝ օգտագործելով կապար և ինդիում:

Սովորաբար գալվանիկան կիրառվում է‚ որպեսզի որևէ առարկայի վրա մետաղի շերտ ստացվի: Սակայն հետազոտողների խումբը որոշել էր գործը ավելի հեռուն տանել: Ինքնաբուխ կերպով մետաղը վերափոխվեց անսպասելի բարդ ստրուկտուրաների՝ ինչպես օրինակ այս «փետուրը»‚ որը ստեղծված է համադրելով կապարը ինդիումի և պալադիումը նիկելի հետ:

«Այգին առանց հոտի» կոչվող քանդակները գիտնականները ստացել են ատոմներից‚ որոնք համադրվել են շերտ առ շերտ: Այս նիկելի և պալադիումի համաձուլվածքից «փունջը» ընդամենը 40 միլիոներորդական մետր լայնություն ունի` մարդու մազից շատ ավելի բարակ է:

Բոլոր այս զանազան ձևերը շատ փոքր են նույնիսկ սովորական միկրոսկոպով տեսնելու համար: Ֆոտոնկարները ստացված են հզոր էլեկտրոնային միկրոսկոպի միջոցով:

Այն փաստը‚ որ նանոհաղորդիչները հաճախ նմանվում են ավելի մեծ բիոլոգիական կառուցվածքների‚ գիտնականները բացատրում են նրանով‚ որ և' առաջինները, և' երկրորդները ստացվում են պարզ երկրաչափական օրենքներով: Իրական ծաղիկները‚ փետուրները և այլն ստեղծվում են բջիջներից այնպես՝ ինչպես մետաղների ատոմներից պատկերվածները:

Նանո քանդակներ մետաղների ատոմներից