Մանկավարժականը, Պոլիտեխնիկն ու Կոնսերվատորիան նոր ռեկտորներ ունեն

12:39 • 05.09.11

Սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) խորհրդի նիստը, որի ընթացքում 1 դեմ և 30 կողմ ձայներով ռեկտոր է ընտրվել Արա Ավետիսյանը:

Գյուրմրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստում 21 կողմ ձայներով ռեկտոր է ընտրվել Վարդան Գրիգորյանը:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նիստում 18 կողմ ձայներով ռեկտոր է ընտրվել Շահեն Շահինյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԳՆ-ն:

Մանկավարժականը, Պոլիտեխնիկն ու Կոնսերվատորիան նոր ռեկտորներ ունեն