Գիտնականները պնդում են, որ գտել են հազվագյուտ կենդանատեսակներ վերականգնելու միջոցը

11:13 • 05.09.11

Կալիֆոռնիայի գիտնականները վստահեցնում են, որ «վերածրագրավորել են» անհետացող կենդանիների ցողունային բջջիջները՝ հույս ունենալով այդկերպ վերականգնել նրանց քանակը։

Ինչպես ասվում է Nature Methods ամսագրում տպագրված հոդվածում, գիտնականներին հաջողվել է պավիան դրիլի ու սպիտակ ռնգեղջյուրի շարակցական հյուսվածքի սառեցված բջիջները վերածել ցողունային բջիջների՝ օգտագործելով ավանդական բժշկության մեջ կիրառվող մեթոդները։

Կենդանիների երկու տեսակներն էլ անհետացման սպառնալիքի առջև են՝ ռնգեղջյուրների որսագողության և կապիկների շրջանում տարածված հիվանդության պատճառով։

Գիտնականները հույս ունեն, որ փորձը հաջողվելու դեպքում ոչ միայն կվերականգնվի կենդանիների թվաքանակը, այլ նաև կենդանիները կկարողանան հաղթահարել հիվանդությունները։
 

Գիտնականները պնդում են, որ գտել են հազվագյուտ կենդանատեսակներ վերականգնելու միջոցը