Յուրաքանչյուր 10-րդ բելգիացին պարբերաբար հոգեմետ դեղեր է ընդունում

20:28 • 06.09.11

«Սուար» պարբերականում զետեղված բելգիական դեղագործական հատվածի հետազոտության հաշվետվությունը փաստում է, որ յուրաքանչյուր 10-րդ բելգիացին հոգեմետ դեղեր է օգտագործում:
«Հակադեպրեսանտների և այլ հոգեմետ դեղերի կիրառման ավելացման տենդենցն անփոփոխ է վերջին 10 տարիների ընթացքում»՝ նշվում է զեկույցում: Վերջին տվյալներով‚ 1,1 միլիոն բելգիացի պարբերաբար` բժշկի բաղադրատոմսով‚  նման պրեպարատներ է ընդունում: Իսկ 230-ից ավելի մարդ դա անում է ամեն օր:

Եթե հաշվի առնենք‚ որ Բելգիայի բնակչությունը 10,8 միլիոն է‚ ապա կստացվի‚ որ 10% -ից ավելին գործածում են հոգեմետ դեղեր:

Մասնագետները ահազանգում են ևս մեկ խնդրի վերաբերյալ: Հետզհետե ավելանում են  մանուկների բուժման կամ վարքի կարգավորման համար կիրառվող հոգեմետ դեղերը: Մասնավորապես բազմաթիվ դպրոցներում ստիպում  են  հոգեմետ դեղեր կիրառել մանկական հիպերակտիվության սինդրոմի ճնշման համար‚ որը  Բելգիայի առողջապահության նախարարության տվյալներով առկա է 8-14 տարեկան 30% բելգիացի դպրոցականների մոտ:

Յուրաքանչյուր 10-րդ բելգիացին պարբերաբար հոգեմետ դեղեր է ընդունում