Ավստրիայում գլադիատորների դպրոց է հայտնաբերվել, որը համեմատվում է Կոլիզեումի հետ
Ավստրիայում հնագետները հայտնել են, որ սենսացիոն բացահայտում են արել։ Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, ռադարների օգնությամբ նրանք հայտնաբերել են հռոմեական լավ պահպանված գլադիատորական դպրոցի գտնվելու վայրը։
Վայրը գտնվում է Վիեննայից 60 կմ դեպի արևելք և ավելի քան 17 դար առաջ եղել է ռազմական և առևտրական կենտրոն։ Պեղումներ առայժմ չեն սկսվել։
Ռադարային պատկերների վրա երևում են դպրոցի հաստ պատերը, մարզահրապարակները, 40 ոչ մեծ խցիկ և բաղնիք։
Հնագետների կարծիքով՝ հայտնաբերված դպրոցն իր չափերով կարող է մրցակցել Կոլիզեումի և գլադիատորական ամենամեծ արենայի՝ Լիդուս Մագնուսի հետ։










