Գիտնականներն արդարացնում են ծուլությունը. պատճառն անհրաժեշտ գեների բացակայությունն է
Ծուլությունը կարող է բացատրվել այն գենի բացակայությամբ, որը պատասխանատու է բջջի էներգաբալանսը կարգավորող սպիտակուցի սինթեզի համար։ Այսպիսի եզրակացության են եկել գիտնականները՝ ուսումնասիրելով մկներին, որոնք չեն սիրում և չեն կարող երկար վազել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։
Պրոտեինկինազա ակտիվացնող ֆերմենտը բջջի կողմից զգալի էներգիա օգտագործելու դեպքում ակտիվանում է ու բջիջը վերածում «էներգապահպանիչ» վիճակի։
Կանադայի Մաքմաստեր համալսարանից գիտնական Գրեգորի Սթայնբերգն ուսումնասիրել է պրոտեինկինազայի արտադրությունը վերահսկող երկու գեներ չունեցող մկների ու պարզել, որ նրանք խիստ տարբերվում են մյուս մկներից։
Գիտնականի խոսքերով՝ առողջ մուկը վազում է մի քանի մղոն, իսկ անհրաժեշտ գեներ չունեցող մկները վազել են մի փոքր տարածք. արտաքնապես կրծողները բացարձակ նման են եղել, բայց մի քանի վայրկյան անց հնարավոր է եղել տարբերել, թե նրանցից որն օժտված չէ անհրաժեշտ գեներով։










