Եվրոպացիների 38 տոկոսը հոգեկան խանգարում ունի
Եվրոպացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եվրոպացիների մոտ 38 տոկոսը նյարդաբանական և հոգեկան խանգարումներով է տառապում։
«Այդ ցուցանիշը (38 տոկոսը) վկայում է այն մասին, թե հասարակությունը որքան է սթրեսների ենթարկվում»,– ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի փորձագետ Մեթ Մույենը։
Ուսումնասիրություններին եվրոպական երկրների ավելի քան 500 մլն բնակիչ է մասնակցել։
Գիտնականները 165 մլն մարդու մոտ 90–ից ավելի տարբեր շեղումներ են հայտնաբերել, այդ թվում՝ անքնություն, դեեպրեսիաներ, ինչպես նաև ալկոհոլային և թմրանյութային կախվածություն։
Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, նրանց մեծ մասը բժշկական օգնություն չի ստանում, մինչդեռ բոլոր դեպքերում հոգեբույժների միջամտությունն անհրաժեշտ է։










