Չորսը մեկում. սմարթֆոնը կփոխարինի նոթբուքը, պլանշետն ու գեյմփադը (տեսանյութ)
KT կորեական բջջային օպերատորը ներկայացրել է Spider սմարթֆոնի կոնցեպտային մոդելը: Սարքը կարողանում է կատարել 4 տարբեր շարժական սարքերի՝ բջջային հեռախոսի, նոթբուքի, պլանշետի ու գեյմփադի ֆունկցիաները: Spider-ը ներկայացվել է Բեռլինում կայացած IFA 2011 միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Որպես ծրագրային ապահովում՝ ընտրվել է Android Gingerbread-ը: Spider-ը համալրված է Qualcomm պրոցեսորով (1,5 ԳՀց հաճախություն, 16 ԳԲ ներքին և 1 ԳԲ օպերատիվ հիշողություն: Սարքի էկրանն ունի 4,5 դյույմ անկյունագիծ՝ 1280х800 կետային թույլատրությամբ:
Spider-ը դառնում է նաև նոթբուք՝ ստանալով QWERTY-ստեղնաշար և կատարելագործված ինտերֆեյս: Նույն կերպ սարքը միացվում է 10,1 դյույմանոց անկյունագծով պլանշետի կամ գեյմփադի:
Սպասվում է, որ Spider-ը կհայտնվի կորեական խանութներում ընթացիկ տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին: Սարքի գինը, սակայն, չի հաղորդվում:










